Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Վաչե Գաբրիելյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ խորհրդի նիստին

Վաչե Գաբրիելյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ խորհրդի նիստին
30.03.2018 | 23:47

Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացման հարցեր, որոնք վերաբերում էին «Տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության հայեցակարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին, ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև միջազգային պայմանագրերի, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն կազմակերպությունների համաձայնագրի նախագծին:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ